Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

COVID-19-ով հիվանդներին սկսել են բուժել վիտամին С-ով

COVID-19-ով հիվանդներին սկսել են բուժել  վիտամին С-ով

Նյու-Յորքի հիվանդանոցներում COVID-19-ի բուժման համար կիրառում են վիտամին С-ի մեծ դեղաչափեր: Չինաստանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այն խոստումնալից մոտեցում է:  

Նյու-Յորք նահանգի բժշկական կենտրոններում բժիշկներն սկսեցին ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներին տալ վիտամին С-ի մեծ դեղաչափեր: Հաղորդվում է, որ այս մարտավարությունն օգնել է զգալիորեն նվազեցնել չինացի հիվանդների մահացությունը: Այսպիսով, թոքաբան Էնդրյու Վեբերը (Andrew Weber) Լոնգ-Այլենդից նշել է, որ վերջերս վերակենդանացման բաժնում գտնվող իր հիվանդներին ներերակային ներարկել է  1 500 մգ վիտամին С : Այնուհետև  ներարկումները շարունակվել են օրական ևս երեք-չորս անգամ, նշում է բժիշկը New York Post-ում: Յուրաքանչյուր դեղաչափը մոտավորապես 16 անգամ գերազանցում է վիտամին С-ի օրական առաջարկվող դեղաչափը, որը կազմում է 90 մգ տղամարդկանց համար և 75 մգ կանանց համար:   

Փորձնական վիտամինային բուժում իրականացվել է Շանհայում: Վեբերը նշում է, որ հիվանդների առողջական վիճակը զգալիորեն բարելավել  է՝ համեմատած այն հիվանդների հետ, ովքեր ներարկում չեն ստացել: Սակայն այդ մասին խոսել ընդունված չէ, քանի որ  վիտամին С-ն , ըստ բժշկի խոսքերի, "գայթակղիչ դեղամիջոց չէ" (հավանաբար, հաշվի է առնվել որոշ պրեպարատների տարածվածությունը և բարձր արժեքը): Այնուամենայնիվ, կորոնավիրուսի բուժման ուղեցույցներում վիտամին С արդեն ներառված է, սակայն դեղաչափը յուրաքանչյուր բուժող բժիշկ հիվանդների համար ընտրում է անհատապես:  

Նյու-Յորք նահանգում արձանագրվել է կորոնավիրուսի 25 665 դեպք, Նյու-Յորքում՝ 14 904: Ըստ փորձագետների, COVID-19 կրողների թիվը զգալիորեն գերազանցում է հայտնաբերված դեպքերի թիվը:  Այսպես, բրիտանացի գիտնականները ենթադրել են, որ վիրուս կա յուրաքանչյուր երկրորդ բրիտանացու օրգանիզմում:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ